Հղիություն, ծննդաբերություն
|
Առաջին հղիություն. ինչպե՞ս պատրաստվել

Կինը ծնող դառնալիս մի ակնհայտ առավելություն ունի. 9 ամիս ավել է ճանաչում իր երեխային: Հղիության լուրն իմանալուն պես նա արդեն սկսում է սիրել, փայփայել ու պաշտպանել…
Ինչպե՞ս պատրաստվել և ինչպե՞ս հաղթահարել առաջին հղիության ժամանակ առաջացող խնդիրները:
Կնոջ օրգանիզմում հղիանալու հենց առաջին օրից սկսվում են տեղի ունենալ մի շարք փոփոխություններ: Չկա մի օրգան, որը փոփոխություն չկրի: Ամենաառաջինը թթվածնի ճիշտ մատակարարումն է, որը փոխկապակցված է սիրտ-անոթային համակարգի հետ: Պտղի մեծանալով' թոքերը սկսում են սեղմվել, դժվարանում է կնոջ շնչառությունը: Բայց այդ փոփոխությանը զուգընթաց մեծանում է արգանդը, և կնոջ որովայնը ավելի ցայտուն է երևում: Մյուսը մարսողական համակարգի հետ է կապված, նյութափոխանակության: Բավական հաճախ կնոջ մոտ սկսվում են փորկապություններ: Ավելի ակտիվ է աշխատում լյարդը՝ թե օրգանիզմում արյան բալանսը պահելու, թե վնասակար տոքսինները ոչնչացնելու համար: «Կինը, ինչպես միշտ, պիտի հետևի իր ինտիմ հիգիենային, այս ամիսների ընթացքում օրգանիզմը պահի գերմաքուր վիճակում, քանի որ ամեն մի վնասակար երևույթ օրգանիզմում կվտանգի պտղին»,- LN-ի հետ զրույցում նշեց Երեւանի թիվ 13 պոլիկլինիկայի գինեկոլոգ Մարինա Ֆրանգյան:
Նրա խոսքով՝ ի հայտ եկող հաճախակի գլխապտույտները, սրտխառնոցները, քնկոտությունն անցնում են հղիության առաջին 3 ամսում, իսկ եթե շարունակվում են, ապա պիտի դրա մասին անպայման տեղյակ պահել անձնական գինեկոլոգին' հետագա բարդություններից խուսափելու համար: «Պտղի մեծանալով ծանրություն է ընկնում նաև երիկամների վրա, բայց եթե այդ ընթացքը կարողանում եք նորմալ տանել, խնդիրներ չեն առաջանում: Բայց լինում են կանայք, որոնց մոտ նկատվում է երիկամների շրջանում ցավ և այլն: Ամեն հարց և փոփոխություն քննարկեք Ձեր բժշկի հետ»,- խորհուրդ է տալիս գինեկոլոգը:
Ինչքան մոտենում է ծննդաբերության օրը, կինը սկսում է ավելի վախենալ: «Այդ վախը, որ գալիս է ծննդաբերությունից, տեղին է, քանի որ, իրոք, ցավոտ է գործընթացը, բայց դա միակ ցավն է, որ արագ անցնում է, երբ տեսնում ես երեխայիդ»,-բացատրում է մասնագետը գինեկոլագիական տեսանկյունից: Իսկ ահա հոգեբանները նշում են, որ ծննդաբերությունը, իրոք, այնպիսի ֆիզիկական և հոգեբանական ապրում է, որի սպասումն ուղեկցվում է մի շարք վախերով: Բացի ծննդաբերության ցավերի վախից, կարող են առաջանալ ոչ գիտակցված վախեր՝ կապված սեփական ծննդի մանկական ենթագիտակցական տրավմաների հետ:
Կարևոր է լավ պատկերացնել, թե ինչպես է ընթանում ծնունդը, ակտիվ մասնակցել երեխայի ծնունդի ընթացքին, գիտակցել, որ ծծնդաբերության ընթացքում երեխայի զգացմունքները մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան մոր: Բոլոր ֆիզոլոգիական փոփոխություններից առաջ կնոջ հոգեբանությունն է դառնում շատ ավելի զգայուն, խոցելի: Կինը, բացի ֆիզիկական վիճակի փոփոխությունից, իր կյանքն էլ է սկսում փոխել, հարմարվել նոր կարգավիճակին:
Երեխայի գոյության մասին լուրը իմանալու պահից կինն իրեն տալիս է մի շարք հարցեր՝ «Ինչպիսի՞ն կդառնա իմ կառուցվածքը», «Ինչպիսի՞ մայր կդառնամ ես», «Կկարողանա՞մ աշխատել», «Կշարունակե՞մ ամուսնուս դուր գալ», «Ինչպե՞ս կընթանա իմ հղիությունը», «Ինչպե՞ս է երեխան այնտեղ իրեն զգում»:
Շատ անգամ այդ անպատասխան հարցերը կնոջ համար դառնում են նոր սթրեսների և հոգեկան տառապանքի նախապայման:
Կարևոր է , որ կինն այդ ժամանակ դրական սպասումներով լի լինի, հղիությունն ընդունի որպես մի նոր փոփոխություն, պատրաստ լինի ժամանակավորապես հրաժարվել հին ապրելաձևից, ինչպես նաև հին հագուստից և կառուցի նորը, որը, չնայած դժվարություններին, կբերի անփոխարինելի դրական հույզեր և ապրումներ:
Հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը LN-ի հետ զրույցում նկատեց, որ մանավանդ կանանց մոտ հղիության առաջին 3 ամիսներն է շատ ավելի նյարդային անցնում. «Հղիներին հատուկ է լարված նյարդային վիճակը, դա բացատրվում է հորմոնային փոփոխությամբ: Այդ ժամանակահատվածում կինը դառնում է անհասկանալի կամակոր, շուտ վիրավորվող, տագնապային, շուտ հուզվող և հավասարակշռություն պահպանելը շատ դժվար է լինում: Ինչպես շրջապատը, այնպես էլ ինքը կարող է օրը լցնել հաճելի զբաղմունքներով, զբոսնելով, ընկերների հետ հանդիպումներով, մշակութային օջախներ այցելելով»: Պետք է հիշեն կանայք, որ հղիությունը ոչ թե հիվանդություն է, այլ աստվածային պարգև: Իսկ այդ պարգևը միայն կանանց է տրված:
Գինեկոլոգը նաև կարևորում է հետծննդաբերական վիճակը. «Ճիշտ է մեր ավանդական «քառասունքը», քանի որ այդ ընթացքում կինը շատ ավելի խոցելի է դառնում թե վիրւսների, թե հոգեբանական առումով»: Իսկ Լիլիթ Ադիբեկյանը վստահեցնում է, որ բնությունը պարգևել է կնոջը բոլոր անհրաժեշտ հատկանիշները ծննդաբերելու համար՝ համբերություն, իմաստնություն, կանխազգացողություն:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն